Մահացել է պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը

Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Աշոտ Միրզոյանը։

Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ», «Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը, հրապարակել է «Տավուշ» գիրքը, 2004-2010 ղեկավարել է  ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչությունը։