Եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի․ Ալիև

Եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին փետրվարի 14-ին Իլհամ Ալիևն ասել է երդմնակալության արարողության ժամանակ։

««Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն» (չակերտները՝ Tert.am), եթե Հայաստանը իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է Ալիևը։

Ալիևը նաև նշեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունեն։

«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- ընդգծել է Ալիևը։