Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հեռանկարները․ Զախարովա

Ռուս-ադրբեջանական հաջորդ շփումների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ։ Մեր երկխոսությունն այս ոլորտում կանոնավոր է և կառուցողական։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ռուսական կողմի մոտեցումները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ապագայի վերաբերյալ։

«Քննարկված հարցերի թվում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադառնալու հեռանկարները՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկային հսկողության կազմակերպումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությունը»,- ասել է նա։