Իրանն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով

Իրանի ԱԳՆ-ից արձագանքել են Կապան-Զանգելան(Կովսական) հատվածում Ադրբեջանի հրաձգությանը․

«Իրանն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին լարվածության աճով։

Երկխոսությունն ու դիվանագիտությունը դեպի կայուն և մշտական խաղաղություն տանող միակ ճանապարհն են»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմը ունի 4 զոհ, 1 վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։