Հակված ենք նրան, որ ուղևորությունների քանակը դարձնենք անսահմանափակ. ավագանի քննարկում է տրանսպորտի թանկացման հարցը

Նախագիծը ենթադրում է մի քանի տոմսային փաթեթներ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, 70 րոպեի տոմս, որը ենթադրում է երկու տեղփոխ, մեկօրյա տոմս, մեկ շաբաթվա տոմս, նաեւ մինիմալ 10 փաթեթով լիցքավորվող տոմս: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Երևանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագիծը:

«Այսօր ամենաակտիվ քննարկման առարկ է սահմանափակումների հարցը: Ասեմ, որ այս պահին ես կրծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք սահմանափակումները տոմսային համակարգերից, այսինքն ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ»,-ասաց նա:

Երևանի տրանսպորտի առաջարկվող սակագների մասին կարող եք տեղեկանալ այստեղ: