Մարդիկ այլևս կտրականապես չեն վստահում թավշյա իշխանություններին

Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում այս օրերին, ցույց է տալիս մարդկանց մոտ իրականության ընկալման արմատական փոփոխությունները։

Մարդիկ այլևս կտրականապես չեն վստահում թավշյա իշխանություններին։

Հիշեցնեմ, որ մարդիկ փակել էին դեպի քաղաք տանող ճանապարհը՝ Վարդենիսից այլ քաղաքներ անձնագրային և ենթադրաբար քաղաքի սոցիալական այլ ծառայություններ տեղափոխելու թավշյա իշխանությունների ծրագրերի պատճառով:

Տեղում մարզպետն էր, ով իսպառ հերքում է բոլոր այն լուրերը, թե այդպիսով իշխանությունը պատրաստվում է «հանուն խաղաղության» հանձնել Հայաստանի ինքնիշխան տարածքի հերթական մասը թուրք-ադրբեջանական օկուպանտներին հանձնելուն։

Բայց այս դեպքում իմաստը նույնիսկ այն չէ՝ մարզպետը ճշմարտությունն է ասում, թե ոչ։

Խնդիրն իրականում ավելի խորն է և հայեցակարգային:

…Փաստորեն, մենք տեսնում ենք ժողովրդի կողմից իշխանությունների ցանկացած գործողության նկատմամբ զանգվածային անվստահության դրսևորում։

Այսինքն՝ իրավիճակը հասել է քաղաքական բիֆուրկացիայի մի կետի, երբ իշխանությունների մշտական ադրբեջանամետ սուտը, թուրք մարդասպանների և օկուպանտների հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» աննորմալ պատրաստակամության հետ մեկտեղ, հասարակ մարդկանց մոտ կատաղի մերժում է առաջացնում։

Իշխանությունը իր անբարտավան, անգրագետ, ադրբեջանամետ և թրքահաճո քաղաքականության հետևանքով հասցրել է իրավիճակը այնպիսի մակարդակի, որ ինչ էլ անի, միևնույն է մարդիկ իրենց իսպառ չեն հավատում։

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից