Քանի այս մարդը մեր երկրի ղեկավարի պաշտոնին է՝ Հայաստանը և հետևաբար մենք լավ օրի չենք լինելու
Տելեգրաֆի լրագրողը իկոլին հարցնում է՝ Պուտինին ձերբակալելու հրաման կտա՞ս, եթե գա Հայաստան (Միջազգային Քրեական Դատարանի որոշման հիման վրա): Սա պատասխանում է, թե իրավապահ, քննչական և դատական մարմինները անկախ են, և նա նրանց հրահանգներ չի տալիս:
Բացարձակ սուտ: Իհարկե մենք հիշում ենք, թե ինչպես ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը տարավ մտցրեց իր ենթկայության տակ: Իհարկե գիտենք բազմաթիվ քաղաքական հետապնդումներն ու կալանքների մասին, որը միջազգային հանրույթը առայժմ չի ուզում տեսնել:
Սրան ի պատասխան բրիտանացի լրագրողը հարցնում է՝ այսինքն, որ Պուտինը գա, դուք նրան չեք կարողանալու՞ անվտանգության երաշխիքներ տալ և ասելու՞ եք դրա մասին նրան:
Սրան ի պատասխան իկոլը ասում է՝ ՎՎՊ-ն իմ խորհուրդների կարիքը չունի:
Ու այս ստախոսությունների շարանին ի պատասխան հետևում է ռուսների քայլը՝ պատկերված նկարում:
Քանի այս մարդը մեր երկրի ղեկավարի պաշտոնին է՝ Հայաստանը և հետևաբար մենք լավ օրի չենք լինելու:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից