ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Բաքվի հետ համաձայնեցրել են բանակցությունների ժամկետը խաղաղապահների մասով
Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետներն այժմ համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը Ղարաբաղում ավարտվում է 2025 թվականին։