ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածվել ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Գարնան տոնի կապակցությամբ և մեր չինացի ընկերներին ու գործընկերներին մաղթում ամենայն հաջողություն և բարեկեցություն Վիշապի տարում»,-նշված է գրառման մեջ։