Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են…

Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու…

Շնորհակալ եմ իմ մեեեեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։

Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։

Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի բայց հետո գտա կարևորագույն նկարը…

Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել…

Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։

Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը…

Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու…

Գագիկ Գինոսյանի դուստր Ծովինար Գինոսյանի ֆեյսբուքյան էջից