Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Ռաֆահի բնակելի տներին. զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ 10 երեխա

Շաբաթ գիշեր Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Ռաֆահի բնակելի տներին, զոհվել է 28 մարդ, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով առողջապահության մարմինների ներկայացուցչին։

Գործակալությունը նշել է, որ լրագրողներն իրենք են տեսել, թե ինչպես են զոհերի մարմինները տեղափոխել հիվանդանոց։

Հարվածների հետևանքով զոհվել են երեք ընտանիքների անդամներ, այդ թվում 10 երեխա, որոնցից ամենափոքրը 3 ամսական էր։