ՀՀ վերահաստատում է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու իր հանձնառությունը, սակայն հստակություն չկա

Հայաստանը վերահաստատում է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու իր հանձնառությունը։ Այս մասին փետրվարի 9-ի ամենշաբաթյա ճեպազրույցներում Ազգային ժողովում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հավելելով, որ այս պահին սակայն դրանց հնարավոր վերսկսման վերաբերյալ հստակություն չկա։

«Պաշտոնական Երևանը, բնականաբար, նույնպես կողմնակից է այս ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, քանի որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի առաջնահերթությունն է»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս չգիտի, թե որքանով է իրատեսական այս փուլում վերականգնել ձևաչափը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համաձայնությունը։