ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Գարեգին Բ-ի հետ քննարկել է Հայաստանի ներկա իրավիճակը, Արցախի վերադարձի հարցերը

Փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հանդիպումը։

Քննարկվել են Հայաստանի ներկա իրավիճակը, Արցախյան հիմնախնդրի, արցախահայության իրավունքների պաշտպանության, մասնավորապես Արցախ հավաքական վերադարձի հարցերը։

Տեղեկություններ են փոխանցվել հայրենիքում և համաշխարհային մակարդակով Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների և նախատեսված համահայկական նախաձեռնությունների վերաբերյալ։

Շեշտվել է արցախահայությանն օժանդակություն տրամադրելու և պետականության հիմքերի ամրապնդման աշխատանքի շարունակության, ազգային միասնականության զորացմամբ և առկա մարտահրավերների հաղթահարմամբ՝ ազգային կառույցների միջև համագործակցության ընդլայման և հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի խորացման կարևորությունը։