ՀՀ–ն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը. Կիրակոսյանը` Հռոմի ստատուտի կիրառման մասին

Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը Հռոմի ստատուտի կանոնադրության անխափան կիրառումն ապահովելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա սա համարել է պատմական պահ Հայաստանի համար։

Կիրակոսյանը նշել է, որ միջազգային արդարադատության հաջողությունը կախված է միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի հանձնառությունից, և այստեղ թերահավատության տեղ չպետք է լինի: