ՀՀ իշխանությունը պաշտոնապես տվել է արցախյան հիմնահարցի իրավական հիմքերը վերացնելու մեկնարկը. Մելոյան

«Մեր իշխանությունը պաշտոնապես տվել է արցախյան հիմնահարցի իրավական հիմքերը վերացնելու մեկնարկը»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած Արցախի հանրապետության վերաբերող հիմնախնդիրների շուրջ քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ օրակարգ է դարձել ոչ թե սահմանադրական փոփոխությունը, այլ նոր  սահմանադրության ընդունումը։

«Սահմանադրական փոփոխության դեպքում կարող էին ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության տեքստը, բայց իրենք սահմանափակված էին  անփոփոխելի դրույթներով։ Այդ դրույթներն են՝ Սահմանադրության նախաբանը, 1-ին, 2-րդ,  3-րդ, 203-րդ հոդվածները։ Այսինքն, մենք կարողանում ենք  այս  տեխնիկական նրբությունից հետևություն անել,  որ թիրախում գտնվում է  մեր Սահմանադրության հիմնարար դրույթները, ինչը նաև չեն թաքցրել իշխող ուժի ներկայացուցիչները»,- ասաց Գ. Մելոյանը։

Ըստ նրա, այս պահի դրությամբ շոշափելի փաստն առ նոր սահմաադրության ընդունում, թշնամի պետության ղեկավարի պահանջն է, որը նա 2021 թվականից բացահատորեն հրապարակային ելույթներում ներկայացրել է, որ Հայաստանում պետք է կատարվեն սահմանադրական փոփոխություններ։

«Փորձ է արվում իրավական հենասյուներից, որը մեր սերունդները, եթե հաջողվի հետագայում արցախյան հարցի շրջանակներում օգտագործեն և հղում կատարեն, իրավական եղանակով ձերբազատվել»,- ասաց Գոհար Մելոյանը։