Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը․ ՈՒՂԻՂ

Նոր-Նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը:

Հիշեցնենք, որ երեկ սրտի կաթվածից մահացել է  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Նա մասնակցել էր Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել էր թշնամու 2 տանկ։

Մասնակցել էր Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին։

Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում:

News.am-ի ուղիղ միացումը