Այն մարդիկ, որ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը. Լալա Մնացականյան (տեսանյութ)

«Ոչ մի բան չի փոխվել, մարդիկ էլի ժամերով սպասում են տրանսպորտին ու խցկված հասնում տուն,-սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է դերասանուհի Լալա Մնացականյանը։-Ստացվում է, մարդը, որ ստանում է 100,000 դրամ, ունի 2-3 երեխա, որոնք սովորում են դպրոցում, բուհում, աշխատավարձի ուղիղ կեսը կտա տրանսպորտին։ Եթե հիմա ասում եք 250 դրամ, ապա սարքելու եք 500 դրամ։ Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում, դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Այսպես շարունակեք, ապա ձեր հանդեպ ժողովրդի հակակրանքը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է»,-նշել է նա։

Մնացականյանն ասել է, որ այն մարդիկ, որ իրենց կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ շատ վատն էր տրանսպորտը։

Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը 2013 թվականին ակտիվորեն ներգրավված էր տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու դեմ պայքարում։

Մանրամասները՝ տեսանյութում