Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվե՞լ, թե՞ չեղարկվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել է դեռևս անհայտ պատճառով:  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին, հիմնվելով Թուրքիայում իր դիվանագիտական ​​աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը չի մանրամասնել Պուտինի այցի հետաձգման պատճառները: Ավելի վաղ Hürriyet-ը և CNN Türk-ը հայտնել էին այցի չեղարկման մասին: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այդ տեղեկություններին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր փետրվարի 12-ին: