Վրաստանի արևմուտքում ձյան տեղումներ, ձնահյուսեր, սողանք, փոթորիկ և ջրհեղեղ է․ կան զոհեր, տուժածներ, անհետ կորածներ

Ձյան տեղումները, ձնահյուսերը, սողանքը, փոթորիկը և ջրհեղեղը միաժամանակ փետրվարի 6-ին հարվածել են Արևմտյան Վրաստանին։ Տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ լրջորեն տուժել են, բարձր լեռնային շրջաններում ձնահյուսի հետևանքով մահացել են մարդիկ:

Տեխնիկական օգնությունը ժամեր շարունակ չի կարողացել հասնել մարդկանց։

Աջարիայի կառավարությունը հայտնում է զոհերի մասին։ Դեպքի վայրից տարհանվել է 70 ընտանիք։ 150 գյուղում առատ ձյան տեղումների պատճառով մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ տեխնիկան ու մասնագետները չեն կարողացել հասնել նպատակակետին:

1tv.ge-ն գրում է, որ Բաղդաթի Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով արդեն հինգ մարդ է զոհվել,  չորս տուն է ավերվել, չորս հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքում ներգրավված է ավելի քան 200 հրշեջ-փրկարար, շների խումբ։ Մոբիլիզացված է հավելյալ տեխնիկա։