Պուշկինի թունելը շարունակում է հոսանքազրկված մնալ

Փետրվարի 7-ին ժամը՝ 12։10 դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։ Հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։