Սուրեն Պետրոսյանը կուսակցության Արցախի ներկայացուցչի հետ մեկնում է Եվրոպա

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հայտնում է․

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ որպես համախմբման օրակարգ» խորագրով աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը մեկնել են Եվրոպա։

Առաջին հանդիպումը տեղի կունենա 08.02.2024 Գերմանիայի Քյոլն քաղաքում։

Առաջիկա շաբաթներին սփյուռքում գործող  հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներ տեղի կունենան նաև եվրոպական մի շարք այլ երկրներում»։