Ամենանողկալին թերևս այն կտորն է, որում նա մեզ կոչ է անում «անուրջների» հետևից չգնալ

քպ-ական փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր էջում երկար-բարակ ճամարտակել է՝ փորձելով պատասխանել Հանրային ռադիոյի տնօրենի երեկվա «կարմիր» հոդվածին։

Ամփոփումը հետևյալն է՝ Հակոբը փորձում է հիմնավորել, թե մենք ինչու պետք է «սպիտակ դրոշ» բարձրացնենք, հանձնվենք ու հրաժարվենք մեր ինքնությունից։

Այդ գրվածքն ինքնին նողկալի է՝ սկզբից մինչև վերջ։ Բայց ամենանողկալին թերևս այն կտորն է, որում նա մեզ կոչ է անում «անուրջների» հետևից չգնալ։

Ա՛յ սրիկա, 6 տարի առաջ Արցախը ծաղկուն պետություն էր։ Իրական էր։ Մերն էր։ Դու՛ք այն դարձրեցիք անուրջ։ Էդքանից հետո՝ ո՞նցա լեզուդ պտտվում խոսել «անուրջներից» հրաժարվելու մասին։ Հիշեցնում ես ծնողներին սպանելու համար դատվող այն մեղադրյալին, որ դատարանին խնդրում է իրեն մեղմ պատժել, որովհետև երկկողմանի ծնողազուրկ է։ 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից