ՄԻԵԴ-ը մասամբ բավարարեց Եհովայի վկայի հայցն ընդդեմ ԼՂՀ իշխանությունների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ մասամբ բավարարեց Մարինա Համզայանի հայցն ընդդեմ Հայաստանի։

Հիշեցնենք՝ Գործը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից նշանակված վարչական տույժի վիճարկմանը։  Մարինա Համզայանը Եհովայի վկա է,  նա ըստ գործի  նյութերի, Շուշիում, մի կնոջ հետ կրոնական զրույց ունենալուց հետո տարվել է ԼՂՀ ոստիկանություն, ապա ենթարկվել վարչական տուգանքի։ Դատարանը համարել է, որ խախտվել է եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը (մտքի, խղճի և կրոնի ազատություն)։

Ըստ վճռի, պատասխանող պետությունը՝ այս պարագայում Հայաստանի Հանրապետությունը հայցվորին պետք է 4 հազար եվրո գումար, որից 1000 եվրոն՝ ծախսերի համար։

Նշենք, որ ՄԻԵԴ հայցը ներկայացվել է մոտ տասը տարի առաջ՝ 2014-ի հունիսին։ Հայցվորը նշել էր, որ խախտվել է նաև Կոնվենցիայի 14-րդ  հոդվածը (խտրականության արգելում), սակայն դատարանն այդ մասով հայցը չի բավարարել։