Հույս չունենաք, որ ժողովուրդը մոռացել է ձեր պոպուլիստական «ճակատամարտերը», երբ քննարկում կար, որ 50 դրամով պետք է թանկանա․ Միքայել Գրիգորյան

Այս օրը նշանավորվեց շարքային երևանցու գրպանին հասցված հերթական հարվածով՝ հասարակական տրանսպորտի հանկարծակի ու անհիմն կտրուկ թանկացումով։ Բոլորս էլ սովոր ենք, որ մեկ անձի ուղեվարձը խորհրդանշական 100 դրամ էր։ Այդ սակագինը քաղաքում տեղաշարժը հասանելի էր դարձնում բոլորի համար։ Այնուամենայնիվ, ներդրված փոփոխությունները, որոնք ըստ համացանցի նախատեսում են 83,3%- 160% աճ, չեղյալ են համարում հասարակական տրանսպորտի ոլորտի գնային քաղաքականության նախկինում գրանցած բոլոր ձեռքբերումները՝ այն դարձնելով քաղաքացիների մեծ մասի համար անհամեմատ թանկ և ավելի շոշափելի։ Սակայն առավել վրդովեցուցիչն այս որոշման հետևում կանգնած անձինք են: Ինչպե՞ս կարող ենք վստահել այն մարդկանց որոշումներին, ովքեր իրանց ոհմակով «նվիրել» են մեր հողերը թշնամուն և ում օրոք մեր հազարավոր քաջարի եղբայրները զոհվեցին: Չափազանց միամտություն կլինի ակնկալել, որ սրանք հոգ են տանում շարքային քաղաքացու բարեկեցության մասին։ Սրանց ցանկացած հայտարարություն, ցանկացած արարք դեռ ոչ մի լավ բանի չի բերել։ Նույնիսկ սովորական ձնամաքրման աշխատանքներն են գցում ոտքներին։

Որևէ տրամաբանությունից ու հանրային քննարկումից զուրկ այս գործողությունները ակնհայտորեն ցույց են տալիս իշխանություն-ժողովուրդ շփման տոտալ բացակայությունը։ Դրանք վկայում են վայ-ղեկավարության և քաղաքացիների միջև խորը անջրպետի մասին՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ թե տնտեսական մարտահրավերներն են, այլ կտրուկ և ոչ պոպուլյար որոշումներ կայացնող մարդիկ։

Եզրափակելով՝ Երևանում ուղեվարձի կտրուկ թանկացումը ոչ միայն խորացնում է քաղաքացիների տնտեսական դժվարությունը, այլև կասկածի տակ է դնում իշխանության մեջ գտնվողների իրավասությունն ու շարժառիթները։ Այս որոշումը ևս մեկ վկայություն է կառավարման մոտեցումների արմատական փոփոխության և ժողովրդի կարիքների համար իրական մտահոգության անհրաժեշտության:

Հ․Գ․ Հույս չունենաք, որ ժողովուրդը մոռացել է ձեր պոպուլիստական «ճակատամարտերը», երբ քննարկում կար, որ 50 դրամով պետք է թանկանա։

Տենց ա լինում երբ ժամանակին ծանոթի տեղը «չստացող», աբիժնիկների ձեռքը մեծ հնարավորություններ են ընկնում, իսկ 5-րդ կետը իրենց չհամապատասխանող աթոռներին է թառում։

 

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից