Լևոն Քոչարյանի գործն ուղարկվեց դատարան․ փաստաբան

«Հայաստան» խմբակցության պատգամավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվեց, գործն ուղարկվում է դատարան։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այս պահին գտնվում ենք քննչական վարչությունում: Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք առաջադրվեց նաև Սերգեյ Ասատուրովին»,- գրել է Ալեքսանյանը։

Նշենք, որ Սերգեյ Ասատուրովը Լևոն Քոչարյանի ընկերն է և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։