ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,– ասել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։