Իրանը պատերազմ չի սկսի, սակայն վճռական կարձագանքի․ Ռաիսի

Բազմիցս ասել ենք, որ պատերազմ չենք սկսի, բայց եթե որևէ պետություն ցանկանա վախեցնել մեզ, վճռականորեն կպատասխանենք յուրաքանչյուրին, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին․

«Իրանի զինված ուժերը տարածաշրջանում սպառնալիք չեն ներկայացնում որևէ երկրի համար, սակայն անվտանգության աղբյուր են, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել այդ ուժին»,- նշել է Ռաիսին։