Թուրքիայի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել՝ իր և իր ընտանիքի վրա ճնշումների պատճառով

Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրջանը Էրդողանին խնդրել է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից՝ իր և իր ընտանիքի վրա ճնշումների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին օրերին իմ և իմ ընտանիքի հասցեին միտումնավոր և իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ են տարածվել, որոնք քայքայում են վստահությունը մեր բանկի նկատմամբ։ Ինձ և մեր բանկին մեղադրող անհիմն լուրերն անընդունելի են: Ես կօգտագործեմ իմ օրինական իրավունքները հանցագործների դեմ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Նա նախկինում հայտնվել էր սոցիալական ցանցերում քննադատության և ծաղրի թիրախում այն ​​բանից հետո, երբ բողոքում էր Ստամբուլում անշարժ գույքի վարձակալության բարձր գներից։