Սերժ Սարգսյանը քննարկել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ Նոր-Նորքի շրջանային կազմակերպության ակտիվի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է գործող կառավարիչների աղետաբեր քաղաքականության արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին, ահագնացող մարտահրավերներին և առկա սպառնալիքներին առնչվող հարցեր», – ասվում է ՀՀԿ հաղորդագրությունում:

Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին:

Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: