Քաղաքացու բողոքի հիման վրա ՍԱՏՄ-ն ուսումնասիրություն է արել խանութում. ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» Ա/Ձ–ին պատկանող խանութում։

Արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: