Հաղթել հնարավոր է միայն ազգային երազներով, ոչ թե դրանցից հրաժարվելով…

Երեկ Հայաստանում կառավարիչ նշանակված փաշինյանը խոսելով հանրապետությունը լուծարելու մասին, մեր ազգի նվիրական երազներն, իղձերը և նպատակները համեմատեց կարմիր բլուզի, իսկ մարտահրավերները կատաղած ցլերի հետ։

Nikol, ապեր, այ որ դու համալսարանում սրա նրա վրա չգրեիր, մի քիչ սովորեիր հաստատ կկարդայիր Հեմինգուեի «Ֆիեստան», կիմանայիր, որ ցլամարտը արվեստ է և կա ցլամարտին նվիրված մի ամբողջ տոնակատարությունների շարք։ Ղեկավար դառնալուց, երբ քեզ կատաղած ցլերը մարտահրավերների տեսքով հանդիպեին, դու մեր ազգային արժեքներն ու երազները կօգտագործեիր կարմիր կտորի տեսքով ու էդ ցլերին կտապալեիր…

Նիկոլ, երկիր կառավարելը ցլին հաղթելն էր եղած ռեսուրսով, ոչ թե մի ամբողջ ազգ և երկու պետականություն տանել ցլերի մոտ ոտնատակ անելը։

Դու գնա, մենք մեր կարմիր բլուզներով էդ ցլերից խաշլամա կսարքենք։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից