ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայ շախմատիստներից առաջատարը Հայկ Մարտիրոսյանն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:

Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի չորս ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 50-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 60-րդը, Սամվել Տեր-Սահակյանը` 97-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը` 98-րդը:

Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 53-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ և Աննա Սարգսյանը` 73-րդ: