ՀՀ-ում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը

Հայաստանի Հանրապետությունում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։

Միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ։