Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա շրջանային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա շրջանային կազմակերպության ակտիվի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկուսակցական աշխատանքներին, ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումներին առընչվող հարցեր:

Նախագահն անդրադարձել է նաև հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին: