Ավելի քան 2600 բեռնատար մնացել է Վերին Լարսի հերթում

Ավելի քան 2600 բեռնատար սպասում է անցնել ռուս-վրացական սահմանը, հայտնում է Sputnik Грузия-ն։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով՝ այս պահին դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթևեկությունը փակ է մեծ բեռնատարների համար։