Շիրինյանի քստմնելի արարքն ուղղված է ոչ թե Զախարովայի, այլև ՌԴ- ի, հայ- ռուսական հարաբերությունների, մեր ազգային անվտանգության դեմ. 2 (տեսանյութ)
Սկիզբը՝ այստեղ
Վերնագրում արտահայտված այս միտքը պնդում է ու դուրս է որևէ կասկածից:
Դրանում համոզվելու համար բավական է ընդամենը հետևել Սամվել Շիրինյան անուն ազգանունով ներկայացած ինչ- որ մեկի կողմից «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողին դրված ծաղկեպսակներից ռուսական դրոշի եռագույնով ժապավենները պոկելու, դրանք տրորելու, ծաղկեպսակները ոտքի հարվածներով տապալելու, այդ գործողության ընթացքում հակառուսական ելույթով հանդես գալու վերաբերյալ մեզ թշնամի պետությունների ԶԼՄ- ների, ինչպես նաև Հայաստանի, հայերիս նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված կամ պատվեր կատարող այլ լրատվամիջոցների հրապարակումներին, մեկնաբանություններին:
Դրանց ծանոթանալուց հետո դժվար չի լինի համոզվել, որ Շիրինյան ստահակի հիշյալ արարքը և ՌԴ- ի նկատմամբ ատելություն, թշնամանք հրահրող խոսույթը օտարերկրյա բազմաթիվ ԶԼՄ- ների կողմից օգտագործվում է ռուսական հասարակության ու քաղաքական գործիչների թեկուզ մի մասին մեր դեմ տրամադրելու համար:
Ո՞վ է Սամվել Շիրինյան անուն ազգանունով այդ ստահակը…
Նախկինում կարծես թե ոչնչով աչքի չընկած մեկը, ըստ որոշ ԶԼՄ- ների հրապարակումների, Բելգիայի քաղաքացի, որի ազգանունը պարզապես կասկածներ, հարց է առաջացնում, թե արդյոք հարազատը կամ ազգականը չէ՞ իր հակառուսական ելույթներով, հայտարարություններով հայտնի Լևոն Շիրինօղլու…
Այնուհանդերձ, անկախ դրանից, «Ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի խնդիրն է պարզել, թե իրականում ով է Սամվել Շիրինյանը, ինչ- ինչ կապեր ունեցե՞լ է կամ ունի՞ տխրահռչակ Սորոսի հիմնադրամի կամ արևմտյան այլ կենտրոնների, Ռուսաստանի դեմ նախկինում էլ թշնամաբար տրամադրված, իսկ այսօր Ուկրաինայի միջոցով պրոքսի պատերազմ վարող ԱՄՆ- ի, նրա գլխավորած հավաքական Արևմուտքի, ինչո՞ւ ոչ, Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, որոնց բոլորին միանշանակ գոհացնող ու ձեռնտու է Շիրինյանի տվյալ արարքը և հակառուսական խոսույթը:
Համառոտ տեղեկանք Լենինգրադի շրջափակման և հուշակոթողի վերաբերյալ
Լենինգրադի շրջափակումը տևել է 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը: Շրջափակման օղակը ճեղքվել է 1943 թ. հունվարի 18-ին։ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշակոթողը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Վահագն Դավթյանի անվան այգում: Այն կառուցվել է 2015թ.:
Չնայած ըստ հուշակոթողի անվանման, այն նվիրված է պաշարված Լենինգրադի երեխաներին, սակայն, ինչպես հուշակոթողի տեսքից էլ ակնհայտ է (հայ կնոջ տարազով մայրը ձեռքերով իր հովանու տակ առած Լենինգրադի շրջափակումից փրկված որբ երեխային), հուշակոթողը կառուցվել է ի երախտիք այն հոգատար վերաբերմունքի, որը Լենինգրադի շրջափակումից հրաշքով փրկված և Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների ցուցաբերվել է հայ մայրերի կողմից (Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան է տեղափոխվել 200 երեխա, շրջափակումը վերապրած 6 մարդ այսօր դեռ ապրում է Հայաստանում):
Հայադավի գործունեության նպատակը, ուղղվածությունը
Շիրինյան ստահակն իր հիշյալ չարագործությունը կատարելիս, հավանաբար չի իմացել վերոնշյալի մասին, սակայն եթե հուշակոթողը նվիրված լիներ թեկուզ միայն պաշարված Լենինգրադի երեխաներին, ապա նրա արարքն այդ դեպքում էլ որևէ արդարացում չի կարող ունենալ:
Ցավոք, այսօր ոչ միայն Սամվել Շիրինյանը, այլև բազմաթիվ այլ հակառուսներ հնարավոր բոլոր միջոցներով, նույնիսկ միջոցների միջև խտրություն չդնելով, փորձում են ՌԴ հասարակության ու ղեկավարության շրջանում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը, հայ հասարակությունն այյլևս նախկինը չեն…
Հակառուսական գործունեություն ծավալողներից շատերի այդ նենգ ու հայադավ գործունեության երկրորդ հասցեատերն Արևմուտքն է, որին նույնպես փորձում են նույնը համոզել և արդարացնել այնտեղից իրենց ստացած երեսուն արծաթը, ինչպես նաև հիմք ստեղծել հետագայում ևս դրամաշնորհներ և այլ գումարներ ստանալու համար:
«Դոլարն արդեն հանդիսանում է, իմ կարծիքով, այժմ ակնհայտ է բոլորի համար, Արևմուտքի կամ գործող, կամ պոտենցիալ զենքը՝ քաղաքական խնդիրների լուծման համար»,- այսօր, «Известия»– ի տեղեկացմամբ , ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Իր քստմնելի և հանցավոր արարքն անհաջող կերպով քողարկելով Արցախի, Արցախում Ադրբեջանի կատարած էթնիկ զտման մասին իբր մտածող և արդարամիտ լինելով, Շիրինյանը, ուղղակի թե անուղղակի կերպով, իր գործողության դրդապատճառ է ներկայացրել դրանից շուրջ երկու շաբաթ առաջ կայացած ճեպազրույցում ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածը, ընդ որում, Զախարովայի խոսքը չարամտորեն և անխղճորեն աղավաղելով:
Իրականում ինչ է ասել Զախարովան
«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ պնդմանը, կրկին ուզում եմ որևէ փաստ ներկայացնեն, եթե կա որևէ միջազգային կազմակերպության որևէ փաստաթուղթ, որը Երևանում համարում են, այսպես ասենք, հեղինակավոր, օրինակ, ՄԱԿ- ի կամ որևէ այլ կազմակերպության, եթե կա, թեկուզ, որևէ հայտարարություն, որը կվկայեր այն մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք ներկայացրեք մեզ այդ փաստաթղթերի հղումները»,- ճեպազրույցի ընթացքում, ի պատասխան Արցախում էթնիկ զտումների մասին պնդմանը կամ հարցին, ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովան ասե՞լ է, որ չկա որևէ փաստաթուղթ, որ Արցախում տեղի են ունեցել էթնիկական զտումներ, չկան այդպիսի փաստաթղթեր: Իհարկե՛ ոչ: Ծանոթացեք վերոնշյալ հղմամբ տեսաձայնագրությանը և կհամոզվեք դրանում: Նա ընդամենն առաջարկել է որևէ փաստ ներկայացնել, եթե կա որևէ միջազգային կազմակերպության որևէ փաստաթուղթ, որը Երևանում համարում են, այսպես ասենք, հեղինակավոր, օրինակ, ՄԱԿ- ի կամ որևէ այլ կազմակերպության, եթե կա, թեկուզ, որևէ հայտարարություն, որը կվկայեր այն մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, ներկայացնել իրենց այդ փաստաթղթերի հղումները: Վատ կամ սխալ բա՞ն է ասել… Շատ էլ ճի՛շտ է ասել:
Ինչպես է Զախարովայի խոսքն աղավաղել Շիրինյան ստահակը
Հիմա տեսնենք, թե Զախարովայի խոսքն աղավաղելով, հրապարակված տեսաձայնագրությամբ այն ինչպես է ներկայացրել Շիրինյան ստահակը.
«Մարիա Զախարովան օրերս ասել է որ չկա որևէ փաստաթուղթ, որ Արցախում տեղի են ունեցել էթնիկական զտումներ: Չկան փաստաթղթեր: Հետաքրքիր է՝ փաստաթղթեր կա՞ն, որ Լենինգրադում եղել է շրջափակում, և մենք Հայաստանում տեղադրել ենք հուշարձան այդ ֆաշիստներին, և դեռ սգում ենք»:
Այս խոսքերից հետո ստահակը «Չկա՛ ոչ մի փաստաթուղթ, չկա՛ ոչ մի փաստաթուղթ» ասելով, ոտքի հարվածներով գետնին է տապալել դրանից քիչ առաջ հուշակոթողին Հայաստանում ՌԴ դեսպանատան, դեսպանի դրած ծաղկեպսակները:
Ուրեմն, ըստ Շիրինյան ստահակի, որի հայ լինելը, անկախ ազգանվան վերջավորությունից, խիստ կասկածի տակ է, և որը, ըստ էության, նույն ֆաշիստների հոգևոր ժառանգն է, շրջափակված Լենինգրադի երեխաները ֆաշիստներ են: Ընդ որում, նա իր խոսքը միտումնավոր ասել է ոչ թե հայերենով, այլ ռուսերենով, որպեսզի այն հասկանալի լինի նաև Հայաստանում, Ռուսաստանում և այլուր ապրող ռուսներին, և, ինչպես ասում են նման դեպքերում, «նրանց սիրտը դաղի», հակահայկականություն հարուցի, իսկ ոմանց նույնիսկ դրդի ՌԴ- ում ապրող հայերի դեմ որոշակի գործողությունների, ինչպես նաև հասկանալի լինի ուկրաինացիներին, որպեսզի նրանց ռուսատյաց զանգվածը գոհանա, ուրախանա և հրճվի:
Իր մեջ հրեշավոր կեղծիք է պարունակում նաև ստահակի այն պնդումը, թե «Չկա՛ ոչ մի փաստաթուղթ», որ Լենինգրադում շրջափակում է եղել: Իհարկե, կա, և ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փաստաթղթեր կան: ԽՍՀՄ- ը, ինչպես նաև նրա իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը Նիկոլի ու նրա ոհմակի ղեկավարած Հայաստանի պես պետություն չէին ու չեն, այլ իրենց իրավունքների, անվտանգության, շահերի մասին մտածող ու հոգացող պետություններ, գոնե մինչև Գորբաչովը…
Լենինգրադի շրջափակման մասին բազմաթիվ փաստաթղթեր կան Սանկտ Պետերբուրգում գտնվող, Լենինգրադի շրջափակմանը նվիրված համապատասխան թանգարանում, Լենինգրադի շրջափակման վերաբերյալ կան ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, Խորհրդային բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինի ստորագրած փաստաթղթերը, իսկ եթե խոսքը միջազգային փաստաթղթի մասին է, ապա Լենինգրադի շրջափակման փաստն արձանագրված է Նյուրնբերգյան դատավարության ստվարածավալ փաստաթղթերում:
Զախարովան դատապարտել է Երևանում կատարվածը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հայտարարել է, որ դատապարտում է շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծումը Երևանում: Նա հայտնել է, որ հանրապետության իշխանություններից ակնկալում է գործողություններ՝ ապագայում նման իրավիճակները կանխելու համար:
Զախարովան նշել է, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ: Նա ընդգծել է, որ բարեկամ հայ ժողովրդի կողմից տեղի ունեցածը չընդունելու սուր արձագանք է տեսնում, ինչպես նաև նույնն է ակնկալում նաև հանրապետության իշխանություններից:
«Նման արարքներին նպաստում է հանրապետությունում սանձազերծված հրապարակային արշավը՝ ուղղված Ռուսաստանի և Հարավային Կովկասում նրա դերի սևացմանը,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:- Շրջափակման ժամանակ զոհված 1,384 մլն լենինգրադցիների պայծառ հիշատակի ծաղր թույլ չենք տա»:
Զախարովան նշել է նաև, որ նախարարությունը համագործակցում է պրոֆիլային դաշնային գերատեսչությունների հետ, նրա խոսքով՝ ՌԴ քննչական կոմիտեն վանդալիզմի ակտի վերաբերյալ քրեական հետաքննություն է սկսել: Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը պաշտոնական դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Հայկական իրավասու մարմինները, ըստ Զախարովայի, քրեական վարույթը սկսել են հունվարի 30-ի երեկոյան:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան