ՄԱԿ-ի դատարանը մերժել Է Դոնբասի հարցով Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի վերաբերյալ գրեթե բոլոր պահանջները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Դոնբասում ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայով ՌԴ-ի դեմ Ուկրաինայի հայցի վերաբերյալ պահանջների մեծ մասը՝ ճանաչելով կոնվենցիայի միայն մեկ դրույթի խախտում, հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վճիռ է կայացնում 2017 թվականին ՌԴ-ի դեմ Ուկրաինայի հայցի վերաբերյալ՝ Դոնբասում և Ղրիմում երկու կոնվենցիաների խախտումների վերաբերյալ:

Ինչպես հայտնել Է Դոնոհյուն, դատարանը ճանաչել է, որ Ռուսաստանը չի խախտել իր պարտավորությունները կոնվենցիայի այն հոդվածների մեծ մասում, որոնց մասին խոսվել է Ուկրաինայի հայցում, այդ թվում՝ 10, 12 և 18(կետ 1)հոդվածներով:

Դատարանը վճռել է, որ ՌԴ – ն խախտել է միայն մեկ դրույթ՝ 9-րդ հոդվածի 1-ին կետը, որում խոսքը վերաբերում է համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո այն անձանց գործողությունները հետաքննելու համար միջոցներ ձեռնարկելուն, որոնք կարող էին հանցագործություններ կատարել այդ երկրի տարածքում: