Գազամատակարարման վթարային դադարեցումներ Բագրևանդ թաղամասում, Սևան քաղաքում, Փոքր Վեդի բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 31-ին ժամը 07:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Բագրևանդ թաղամասի 41-ից 50-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 31-ին ժամը 10։10-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի գազասպառողների, «Ռաֆիկ Սմբատյան» ՍՊԸ-ի, «Էներգոսերվիս» ՍՊԸ-ի, հարակից կազմակերպությունների, ժամը 11։00-ից՝ Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։