Թրամփն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատի անդամ Կլաուդիա Թեննիի (հանրապետական՝ Նյու Յորքից) կողմից։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Արժանիքը, որի համար Թրամփին, ըստ ամերիկացի օրենսդիրի, պետք է մրցանակ շնորհվի, աջակցությունն է «Աբրահամյան համաձայնագրերի»՝ Իսրայելի և ԱՄԷ-ի ու Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթերի ստորագրմանը։