Պարենային ապրանքների թանկացում չենք կանխատեսում․ ԿԲ ղեկավար

Պարենային ապրանքների թանկացում չենք կանխատեսում: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա գնահատմամբ՝ պարենային ոլորտում կա թույլ արտաքին գնանկումային ազդեցություն։ Նա նշեց, որ գնային դինամիկայի կայունացման միտում է եղել, որից հետո արձանագրվել է գների աննշան աճ, սակայն այժմ կրկին կայունացման միտում կա։

ԿԲ ղեկավարը հավելեց, որ աշխատաշուկայում առաջարկի աճի պատճառով աշխատավարձերի աճը, որը նկատվում էր նախորդ տարիներին, միտում ունի մեղմելու։ «Հենց այս երկու գործոններն էլ հիմք են հանդիսացել ԿԲ խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով նվազեցնելու որոշման համար, որը սահմանվել է 8,75 տոկոս»,- ընդգծեց Գալստյանը։