Լուսաձորում անցկացվելու է վարժանք, գործարկվելու է էլեկտրական շչակ, Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ

Հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է  ՆԳՆ փրկարար ծառայության հայտարարության մեջ։