ԱԳՆ-ն պաշտոնապես գրություն չի ստացել ՀՀ-ում ՌԴ դեսպանին փոխելու առնչությամբ. Կոստանյան

Հայաստանում ՌԴ դեսպանին փոխելու Մոսկվայի մտադրությունների մասին հարցին որևէ տեղեկություն չունեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«ԱԳՆ-ը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել այս մասին»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում ՀՀ դեսպանի նշանակմանը, որի ագրեմանն արդեն ուղարկված է Մոսկվա՝ նա պատասխանեց. «Երբ լինեն նորություններ, պատշաճ կերպով կտեղեկացվի դրա մասին»:

Հարցին՝ Հայաստանը միացա՞վ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերին, որոնք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բերել էր իր հետ Երևան, Վահան Կոստանյանն արձագանքեց. «Քննարկման փուլում են գտնվում։ Անհանգստացնող բան չկա, ուղղակի քննարկվում է»,-ասաց Կոստանյանը։