Տոյվո Կլաարին չեն թողնել մտնել Աբխազիա

«Իմ մանդատի շրջանակում ես պատրաստվում էի 2024թ. հունվարի վերջին այցելել Աբխազիա։ Ցավոք, մեր զրուցակիցներն այնտեղ ինձ ասացին, որ դա անհնար է»,-այս մասին ասել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, տեղեկացրել է Jam News-ը։

Նրա խոսքով՝ վերջին կես տարում սա արդեն երկրորդ մերժումն է։

«Աբխազիայի հարաբերական բացությունը չպետք է տուժի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով»,- գրել է Կլաարը։

Նրա խոսքով՝ Աբխազիայի հետ հաղորդակցության ուղիների փակումը չի համապատասխանում որևէ մեկի շահերին։