Նրանք կվերադառնան մեզ մոտ, գնալու տեղ չունեն. Լուկաշենկոն՝ Ուկրաինայի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կիրակի օրը՝ հունվարի 28-ին, Կոնստանտինյան պալատում կայացած բանակցությունների ժամանակ իր կարծիքն է հայտնել Ուկրաինայի և Բալթյան երկրների մասին, գրում է Комсомольская правда-ն։

Խոսելով Արկտիկայի մասին՝ Բելառուսի նախագահը նշել է, որ ԽՍՀՄ-ում ճիշտն այն էր, որ «ոչ ոք ոչինչ չեր կիսում և միասին էին աշխատում»։

Ըստ Լուկաշենկոյի, բելառուսական կողմը Ռուսաստանի հարցում խնդիրներ չի տեսնում։

«Խնդրեմ, եկեք, աշխատեք, եկեք միասին աշխատենք, վերցրեք, վաստակեք, գործեք»,- ասել է Բելառուսի նախագահը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, «ոչ մի երկիր չէր կարող վարվել այնպես, ինչպես Ռուսաստանն է վերաբերվում  Բելառուսին»։

«Իսկ ի՞նչն էր խանգարում Ուկրաինային և Բալթյան երկրներին այդպես աշխատել մեզ հետ»,- հարց է տվել Լուկաշենկոն։

Նա պարզաբանել է, որ «սա մեր աշխարհն է, մենք այն կառուցում ենք մի քանի տասնամյակ»՝ նկատելով, որ  բոլորը միասին են հաղթել սարսափելի պատերազմում։

Լուկաշենկոյի կարծիքով, պետք է շարժվել հենց այս ուղղությամբ։

«Չէ, չեն ուզում, ծովերից այն կողմ են լավագույն կյանք փնտրում»,- նշել է նա։

Բելառուսի նախագահի կարծիքով,  Ուկրաինան դեռ կվերադառնա Բելառուսի և Ռուսաստանի հետ համագործակցությանը։

«Մեզ մոտ կվերադառնան, գնալու տեղ չունեն»,- եզրափակել է նա։