Արտակ Սարգսյան․ զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ Հաթերքի դիրքերում

Արտակ Ավետիքի Սարգսյան (1991-2023). Արցախի ՊԲ ավագ սերժանտ:

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղում:

Ավագ եղբայրը` Արամ Սարգսյանը, զոհվել է 1994-ին` առաջին արցախյան պատերազմում:

2009-11 թթ. եղել է ՊԲ ժամկետային, 2011-23 թթ.` պայմանագրային զինծառայող, ՊԲ ավագ սերժանտ, ջոկի հրամանատար:

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին՝ Հաթերք գյուղի դիրքերում:

Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Փա՜ռք հերոսին… 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից