Երևանում ավտոբուսների վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ․ ոչ ձյունն են մաքրել, ոչ աղ են ցանել

Ուլնեցի 1 հասցեում ավտոբուսները շարված են, վարոդները հրաժարվում են երթուղի դուրս գալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Ավագանու անդամ, «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

Օգտատերերից մեկն էլ տեսանյութ է հրապարակել «դեպքի վայրից»՝ նշելով․

«Մոնումենտում կոլապս է, ոչ ձյունն են մաքրել, ոչ աղն են ցանել, ավտոբուսները կանգնած են, չեն քշում, ճիշտ էլ անում են, ինչ քշեն՝ գնան պրոբլեմի առաջ կանգնեն»: