Իրանի և Պակիստանի դեսպանները վերսկսել են իրենց դիվանագիտական ծառայությունը երկու մայրաքաղաքներում

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռասուլ Մուսավին հայտարարել է, որ Իրանի և Պակիստանի դեսպանները վերսկսել են իրենց դիվանագիտական ծառայությունը երկու մայրաքաղաքներում։ Տեղեկացնում է interfax.ru-ն:

Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոհադամն այսօր մեկնել է Իսլամաբադ։

«Ես մեկնում եմ Թեհրան»,- իր հերթին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանում Պակիստանի դեսպան Մուհամեդ Մուդասիր Տիպուն։