Հայաստանը՝ ռազմական նոր բախումների օջախ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն է։

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ ակնհայտ կեղծում էր՝ հորդոր ուղղելով ՌԴ իր կոլեգային և ռուս գործընկերներին, ասելով նաև, թե ՌԴ-ն հայկական կողմին չպետք է վերագրի մեղադրանքներ, որտեղ մենք ընդհանրապես մեղք չունենք, գնահատելով նաև, որ Բաքուն մանիպուլյատիվ հայտարարությունների մասով հմուտ է, ներսում տեղյակ ենք միմյանց խոսքերից։

Որն է այն դրդապատճառը, որը ստիպում է Միրզոյանին կատարել ակնհայտ կեղծիքներ։

Ինչո՞ւ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և ինչո՞ւ առաջարկվող այդ իրավական ակտը, որով նախատեսվում է վավերացնել 2023 թ. նոյեմբերի 20-ին ստորագրված ՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին- համաձայնագիրը, Կառավարությունում քննարկվում որպես չզեկուցվող հարց։

Օրվա իշխանությունների կողմից առաջարկվող նոր Սահմանադրության մեջ իշխանությունները ցանկանում են փոփոխել Սահմանադրության նախաբանը, որը հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրին։ Տեսականորեն կարո՞ղ է արդյոք փոխվել նաև պետության անվանումը, Զինված ուժերի գործառույթը, որով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ՀԱՍԵ օրենքով նախատեսված բացառիկության իրավունքը, ՀՀ խորհրդանիշները, ընտանիքի կառուցվածքը։

Մանրամասները՝ տեսանյութում