Ժամը 14։40-ի դրությամբ, սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Հունվարի 25-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասինտեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Վարորդներին հորդորում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ փակ է միայն Վարդենյաց լեռնանցքը: