ԱՄՆ Սենատի հանձնաժողովը պաշտպանել է ՌԴ ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը պաշտպանել է ՌԴ ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագիծը: Գրում է rbc.ru-ն:

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կանադան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները մոտ 300 մլրդ դոլարի չափով, որոնցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ միջազգային Euroclear հարթակում։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ԵՄ առաջնորդները կարծում են, որ միությունը դժվար թե բռնագրավի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները՝ չնայած G7-ի պլաններին՝ փետրվարին կայանալիք հանդիպմանը քննարկելու նման քայլի օրինականությունը։ Եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են ոչ միայն նման աննախադեպ բռնագրավման օրինականությամբ, այլև եվրոյի համար հնարավոր հետևանքներով։ Ներդրողները կարող են դուրս գալ եվրոյի ակտիվներից՝ վախենալով, որ իրենց միջոցները մի օր կարող են բռնագրավվել: ԱՄՆ-ում նման մտահոգություններ են արտահայտվել դոլարի վերաբերյալ։

Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ հայելային, եթե իրագործվեն ռուսական ակտիվները բռնագրավելու Արևմուտքի սպառնալիքները: